228Քրիստոս Թագավոր Է
Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտած է իր Հորը փրկել մարդկության
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին,
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին,
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին,
Աստծո Քրիստոսը մեղքին ու մահին
Քնած մեղավորներ, ինչ եք մտածում,
Տեսեք, թե աշխարհը ձեզ ուր է տանում,
Անհոգությունիցը շատերը կորան,
Բայց այս աշխարհիցը ոչինչ չտարան
Ապաշխարեք շուտով, շնորհք ստացեք,
Ապաշխարեք շուտով, շնորհք ստացեք,
Ապաշխարեք շուտով, շնորհք ստացեք,
Ապաշխարեք իսկույն, Տիրոջ մոտեցեք
Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Եվ բոլոր ազգերը Ճշմարտությունով
Ալելույա, հաղթեց Հիսուսը մահին,
Ալելույա հաղթեց Հիսուսը մահին,
Ալելույա հաղթեց Հիսուսը մահին,
Ալելույա, հաղթեց ցուրտ գերեզմանին
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.