237Գողգոթա Կոչվող Բարձունքից

Գողգոթա կոչվող բարձունքից

Մի մաքուր աղբյուր է բխում,

Այն բխում է մի հին խաչից

Եվ սրբում թե՛ մեղք, թե՛ արցունք


Թե հանցանքն է ինչպես մի լեռ,

Թե որդան կարմիր մեղքն է մեր,

Քրիստոսի արյունն է մաքրում

Ու ձյունից էլ սպիտակ դարձնում


Փրկագին էր, երբ մեզ համար,

Նա արյունն Իր խաչին հեղեց,

Իր խաչով հաշտություն բերեց,

Մեզ հանգիստ ու սեր պարգևեց


Միշտ սիրում եմ հոգով փարվել

Գողգոթայի աղբյուրին իմ,

Այն բխում է միշտ շնորհք ու սեր,

Ամեն օր մաքրում սիրտը իմ

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.