25Հիսուսի Սերը Մեծ է Անսահման
Հիսուսի սերը մեծ է անսահման,
Առատ հոսում է հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ շոյում է մեր հոգին,
Խորն է ու լայն հույսը աստվածային
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն
Նա մեզ սիրեց դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր "Խաչե՜լ, խաչե՜լ" էին գոչում,
Իսկ այժմ Նա բոլորին է կանչում
Թե աշխարհի մարդիկ այս հասկանան'
Աստծո սիրով են շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան
Արի շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բաց, չլինի թե ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.