30Շատ Անգամ Է Իմ Նավակը

Շատ անգամ է իմ նավակը

Ալեկոծության հանդիպել,

Սպառնացել է փոթորիկը

Իր ալիքներով ինձ ծածկել


Թվացել է այս պայքարում

Թե նավահանգիստ չեմ հասնի,

Կգտնեմ վախճանս ծովում,

Ծովի անդունդն օրրանս կլինի


Եվ ամեն ան - գամ գալիս ես

Դու պարզապես ջրի վրայով,

Փոթորիկն հանդարտեցնում ես,

Հույս ես տալիս Քո հայտնվելով


Փոխվում է իմ տրտմությունը

Ուրախության, խաղաղության,

Շողում է ջինջ հորիզոնը,

Թվում է' էլ չկա վտանգ


Առջևում դեռ փոթորիկ կա,

Վտանգավոր է իմ ճամփան,

Խնդրում եմ, Տեր, մի հեռանա,

Ինձ հետ եղիր ըստ Քո խոստման


Այնժամ վստահ կլինեմ ես

Ապահովությանը ճամփիս,

Դրա երաշխիքը Քո սերն է,

Արդ, կխնդրեմ ինձ հետ եղիր

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.