310Շնորհակալ Ենք Տեր Հիսուս

Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,

Որ սիրում ես բոլորին,

Ներում ես մեղավորին,

Ով խաչյալ Հիսուս Փրկիչ,

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Առաջնորդիր մեզ Քո լույսով,

Հավատում ենք ողջ սրտով


Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս /2

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու հույս, հավատ և սեր


Սպասում ենք Քեզ կարոտով,

Շուտ արի Քո Հոր փառքով,

Լցված ենք մենք Սուրբ Հոգով,

Կանչում ենք Քեզ աղոթքով,

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Դու' լույս, մեզ առաջնորդիր,

Տար մեզ վեր այս խավարից

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.