312Ինչ Մեծ Գնով Փրկեցիր Ինձ
Ինչ մեծ գնով փրկեցիր ինձ
Եվ ինձ համար խաչվեցիր Դու,
Դու Քո մահով ապրեցրիր ինձ,
Իմ փոխարեն տանջվեցիր Դու:
Հիսո'ւս , Դու իմ Տե'ր և իմ Աստվա'ծ,
Հիսո'ւս , Քե'զ եմ հուսացած
Դու ես միայն, որ գիտես ինձ,
Եվ սիրտը իմ հայտնի է Քեզ,
Քո սերն էր, որ հպվեց սրտիս,
Եվ իմ հոգին օրհնում է Քեզ
Դու ինձ խավարից հավետ փրկեցիր,
Լույսն է Քո իմ մեջ,
Եվ Քո սուրբ արյամբ ինձ ազատեցիր,
Քոնն եմ ես հավետ:
Եվ Քեզ եմ միայն ես պատկանում,
Ես Քեզ հետ եմ միշտ,
Ես Քո մեջ ունեմ խաղաղություն,
Քոնն եմ ես ընդմիշտ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.