333Ա՜խ, Երանի

Ուղեղովս են անցնում մտքեր,

Անցնում սրտիս զարկերով,

Երազել եմ տեսնել Քեզ, Տեր,

Քո Սուրբ Հոգու աչքերով /2


Ա՜խ, երանի առջևս գաս,

Արցունք թափեմ ոտքերիդ,

Սրտումս վառված կարոտս տամ,

Շուրթս հպեմ վերքերիդ


Փափագել եմ Քեզ պաշտելիս,

Ոտքերիդ մոտ խոնարհվել,

Ոտքերդ գրկեմ, սեղմեմ կրծքիս'

Սրտիս ցավը մոռանամ /2


Շիկացել եմ, հրդեհ դարձել

Քո սուրբ սիրո կրակից,

Այրվել եմ, փոշի դարձել

Քեզ տեսնելու կարոտից /2

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.