338Տեր Իմ Ամենակալ
Տեր իմ Ամենակալ,
Ամենքի տիրակալ,
Գործիր սիրովդ անհուն,
Մարդկային սրտերում
Հիսուս կյանքիս Փրկիչ
Դու միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան
Թշվառական հոգնած,
Ունայն կյանքից զզված,
Դեպի Քեզ եմ դիմում,
Որ փրկվեմ մեղքերից
Գիտեմ շատ ես տանջվել
Ու ինձ համար խաչվել,
Քո թափած արյունով
Ինձ կյանք ես պարգևել
Քո սուրբ ձեռքը մեկնիր,
Ընկածիս վեր հանիր,
Եթե ոչ կընկղմվեմ,
Ուժասպառ կլինեմ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.