339Քեզ Ամուր Գրկեմ
Միայն հպվեմ Քո ոտքերին
Ու թե արժան լինեմ ասա,
Որ Քոնն եմ Տեր, ներել ես ինձ
Ու Քեզ այսօր զավակ դարձա,
Միայն տեսնեմ աչքերը Քո,
Գիտեմ՝ ինձ, Տեր, կճանաչես,
Ինձ չես հիշում իմ մեղքերով,
Փափագս է, որ Քեզ մոտ կանչես
Քեզ ամուր գրկեմ, Հիսուս,
Կա Քո գրկում հույս,
Քո գրկում միայն ես կամ, ես կամ,
Քո գրկից բացի չունեմ ոչ մի տուն,
Քեզ եմ հավատում միայն, միայն
Տեր, թե քայլես իմ առջևից,
Գիտեմ, երբեք չեմ սայթաքի,
Ու թե կորսվեմ այս աշխարհից,
Գիտեմ, Հիսուս, ինձ չես լքի,
Թող համբուրեմ ձեռքերը Քո,
Որոնք ինձ, Տեր, վեր բարձրացրին,
Թող գամ Քեզ մոտ, Տեր, ես այսօր,
Հասնեմ սրտիս երազածին
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.