38Փակ Դռների Ետևից
Փակ դռների ետևից ուշ ժամին,
Ով է թակում, ով է թակում,
Ներսից պատասխան չեն տալիս կրկին,
Ով է անվերջ թակում
Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակիցդ կորսված,
Միայն թե սիրտդ բաց
Սիրտդ դատարկ է, բայց լսվում է ձայն,
Ով է թակում, ով է թակում,
Հանգել է լույսդ մխիթարության,
Ով է անվերջ թակում
Սուրբ Հոգու ձայնը դու չես լսում դեռ,
Ով է թակում, ով է թակում,
Բայց այդ կանչը չի դադարում երբեք,
Ով է անվերջ թակում
Թակոցն հնչում է ուժգին ավելի,
Ով է թակում, ով է թակում,
Մեղավոր, դարձի եկ, ապաշխարիր,
Ով է անվերջ թակում
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.