412Խաչի Ճամփան
Խաչի ճամփան սկսում է մսուրից,
Գողգոթայի տառապանքով վերջանում,
Օրենքներն էլ սկսվում են Սինայից,
Գողգոթայի անարգ խաչով վերջանում
Տեր, օգնիր, խաչը ծանր չթվա,
Ու մեր հոգին Իր արյունով լվանա,
Տեր, օգնիր, խաչը ծանր չթվա,
Ու մեր հոգին Իր արյունով լվանա
Ոմանց համար խաչի ճամփան մսուր է,
Ոմանց համար այնտեղ գնալ իզուր է,
Ոմանց համար անհասնելի բարձունք է,
Ոմանց համար օրհնություն և արցունք է
Ով իր ճամփան սկսում է մսուրից,
Տառապանքն է լինում նրան ուղեկից,
Ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսին,
Քարկոծվելով խաչն էր կրում Իր ուսին
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.