435Երկինք, Երկիր
Երկինք, երկիր, արարածներ, ինձ լսեք,
Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք /2
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացեք թե ով է Նա, ինչպիսին է /2
Միակն է Նա, կա ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած /2
Տիեզերքում Նրա նման Սուրբ չկա,
Թագավորաց- Թագավոր է և միշտ կա /2
Սկզբում էր Խոսքը և Խոսքը Աստված էր,
Ամեն գոյեր Նրանով են գոյացել /2
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում,
Եվ Նրանով իրենց վախճանը գտնում /2
Նա հոգի է, և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն /2
Ողջ տիեզերք Նա ստեղծեց վեց օրում,
Երկինք- երկիր և ինչ որ կա նրանցում /2
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացե՛ք, թե ով է Նա, ինչպիսին է /2
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.