448Սերը Քննում է, Սերը Ճանաչում

Սերը քննում է, սերը ճանաչում,

Սիրո մասին շատ են խոսում,

Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է,

Սերը մեր սրտերում լեցվում:


Սերը սպասում է, չի հպարտանում,

Սերը կյանք է տալիս մարդուն,

Սիրով են բոլորը շնչում ու ապրում,

Սիրով է փրկվում մեր հոգին:


Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը,

Ուժ չունես վառելու արդեն,

Բայց Աստված լսում է սրտիդ փափագը,

Դու հիշիր, որ Աստված սեր է:


Սերը պահպանում է, սերը ազատում,

Եվ սիրո ձայնը հեռու չի,

Նա ամեն վիճակի մեջ է հանդիպում,

Սրտում վառում կրակ սիրելի:


Դժվար չէ հիշել Գողգոթայի մահը,

Երբ մեծ սիրով հոժարությամբ,

Քրիստոսը խաչին վրա զոհեց Իր կյանքը

Ի սեր աշխարհի մարդկության:


Սերը ամսահման է, սերը չի չափվում,

Անհուն է սերը Հիսուսի,

Այսպիսի սեր է Քրիստոսը պարգևում,

Որ նրանով աշխարհը փրկվի

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.