46Կյանքում Ամենաանհրաժեշտ Բաները
Կյանքում ամենաանհրաժեշտ բաները
Մարդիկ փողի արժեքով չեն ձեռք բերում,
Ձրի է լուսավորում մեզ արևը,
Եվ լուսինը միշտ ձրի է մեզ ժպտում
Աստված ձրի տալիս է մեզ թողություն,
Որպես պարգև' տալիս է մեզ փրկություն
Ձրի են մեր այգիներն ու դաշտերը
Հորդառատ անձրևով ջրվում երկնքից,
Ձրի է քամին շոյում մեր մազերը
Եվ պոկում է տերևները ծառերից
Ձրի թռչունների երգն ենք վայելում,
Երբ նրանք գովաբանում են Աստծո փառքը,
Հարազատների հետ ձրի հանդիպում
Եվ առանց վճարի շնչում ենք օդը
Բայց այս է ամենաթանկագին բանը'
Աստծո կողմից պարգև տրված մարդկության,
Հիսուսի հետ հավիտենական կյանքը
Եվ հնարավորությունը երջանկության
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.