464Մորս Մասին Շատ Խորհեցի
Մորս մասին շատ խորհեցի,
Նրա սերն հասկանալ ուզեցի,
Դրա համար ետ նայեցի,
Մտքով կյանքս անցկացրի
Տեսա ինձ անհոգ մի մանկիկ
Մորս տաքուկ գրկի մեջ,
Որ պահում էր սրտին մոտիկ'
Շշնջալով «Իմ փոքրիկ»
Մայր իմ, օրհնյալ լինես,
Աստծո սիրով լցված լինես,
Մայր իմ, օրհնյալ լինես,
Աստծո սիրով լցված լինես,
Մայր իմ, օրհնյալ լինես,
Աստծո սիրով լցված լինես,
Սիրում եմ քեզ, Մայր իմ
Ես չգիտեի' ինչն էր ստիպում
Մորս հաճախ արտասվել,
Բայց արտասուքն աչքերի մեջ
Ժպտում էր մեզ մեղմ ու հեզ
Մայրս' քնքուշ ու բարի
Ժպտում էր մեզ ամեն օր,
Բայց երբ վտանգ էր Նա տեսնում,
Առյուծի պես էր Նա դառնում
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.