522Հիսուսի Սիրուց Ես Չեմ Բաժանվի
Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի,
Թեև հալածանք ու սուր սպառնի,
Նեղություն, տառապանք սիրով կկրեմ,
Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչը ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ
Բանտերում խավար թեև շղթայվեմ,
Վերքերովը լի մարմնով խոցվեմ,
Կգրեմ, ով Տեր, արյունովս թափված'
Քեզ չեմ մոռանա, ով Տեր իմ Աստված
Ոչ կյանք և ոչ մահ, ոչ զորություններ,
Ոչ ներկա բաներ, ոչ գալիք բաներ,
Եվ ոչ բարձրություն, ոչ խորություններ,
Ինձ չեն բաժանի Քեզանից, իմ Տեր
Մինչև իմ արյան վերջին կաթիլները
Քեզ հավատարիմ կդավանեմ, Տեր,
Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա,
Սիրելի Հիսուս, Քեզ չեմ մոռանա
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.