552Դավթի Արմատից Հուդայի Առյուծը
Դավթի արմատից Հուդայի առյուծը
Հաղթել է չարին,
Տապալել զորությունը մահվան,
Որ տիրում էր այս աշխարհին
Նա է կյանքն ու հարությունը,
Հավետ սերն ու սրբությունը,
Հիմա դու, մարդ արարած,
Որ կանգնած ես Նրա դիմաց,
Աղաղակիր Նրան
Թող Քո բարի ձեռքն ինձ օրհնի,
Պահպանի, զորացնի, հաստատի,
Թող Քո բարի ձեռքն ինձ օրհնի,
Աստված իմ
Նա պահում է իր ձեռքում
Բանալիները մահվան, դժոխքի,
Ամեն ծունկ պիտի ծռվի,
Ամեն լեզու Հիսուս Տեր է դավանի
Հիսուս, գոհության արժան ես,
Փառքի, օրհնության արժան ես,
Քեզ հավետ փառք ու պատիվ, Քրիստոս
Օրհնյալ ես Տեր, արժանի ես,
Փառքի փառաբանության,
Օրհնյալ ես Տեր արժանի ես,
Գովքի երկրպագության
Օրհնյալ ես Տեր, հզոր Աստված
Ձեռքերիդ մեջ է կյանքը մեր,
Ցնծում, պարում, ուրախանում,
Երգում ենք սուրբ է Տերը մեր
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.