57Ես Ուզում եմ, Հիսուս, Իմ Աստված
Ես ուզում եմ, Հիսուս, իմ Աստված,
Քեզ փարվել ու անվերջ Քեզ նայել,
Եվ ասել, թե որքան եմ սպասել,
Արտասվել եմ ու շատ կարոտել
Քո աչքերը ժպտուն,
Քաղցր ձայնդ անհուն / 2
Ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան,
Ես ուզում եմ, փորձում մոտենալ Քեզ, իմ Տեր,
Որ քայլեմ ես Քեզ հետ ու ասեմ, որ սիրում եմ
Քո աչքերը ժպտուն,
Քաղցր ձայնդ անհուն / 2
Առանց Քեզ ես մենակ եմ, փխրուն
Քարքարոտ ու փշոտ այս կյանքում,
Ես Քեզնով եմ կանգնում ու վազում
Ամենուր այս խոսքերն եմ ասում
Քեզ սիրում եմ, Հիսուս,
Չթողնես ինձ անլույս, Քեզ պաշտում եմ, Հիսուս,
Տուր ինձ, Տեր իմ, միշտ հույս
Ով իմ Տեր, բարձրացրու ինձ վեր,
Որ քայլեմ ես Քեզ հետ ու ապրեմ հավետ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.