571Երկրպագում Եմ Ես Քեզ

Կանչող մի ձայն, կանչող մի երգ սրտումս,

Կարոտ ու սեր հոգումս, որ սպասում է ինձ

Նայող աչքեր, պարզած ձեռքեր հեռվից,

Որ մոտ է ամենից, մեղմ շոյում է ինձ


Երկինքն է բաց, երկինքն է վեր առնում իմ խոր վերքերը,

Չկա ոչինչ, չկա էլ անհնար, զորավոր է սերդ,

Միայն տեսնեմ, միայն Քեզնից մի խոսք,

Որ ինձ տալիս է կյանք, և իմ սերը Քեզ


Նորից տագնապ, նորից մի խենթություն,

Բերկրանք և վեհություն, որ սպառնում է ինձ

Լքված, խեղդված, ապրել դատարկ հոգով,

Հերքում եմ հավատքով, որ տվել ես ինձ


Կրակ ու սեր, այրվող հոգսեր,

Գիտեմ, գիտեմ ինձ հետ ես

Չկա անեծք և գերություն չկա,

Երբ Աստված իմ Տերն է

Հավերժ Քեզ հետ, իմ սիրտն է լի Քեզնով,

Անսահման սերը Քո, և անկեղծ կասեմ


Երկրպագում եմ ես Քեզ,

Երկրպագում եմ ես Քեզ,

Երկրպագում եմ միայն Քեզ,

Սիրտը իմ տես, որ սպասում է Քեզ

Ամեն վայրկյան

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.