576Եկեք Աղոթենք Ծնկների Վրա

Եկեք աղոթենք ծնկների վրա,

Տիրոջ հետքերով Սուրբ լեռը ելնենք,

Եկեք, նորոգենք սեղանը Զոհի,

Խնկաբույր կյանքն է Տիրոջ հաճելի,


Ծնկների վրա երկինքն է բացվում,

Անձրև է տեղում, օրհնություն' իջնում

Ծնկների վրա հավատքն է ծաղկում

Լեռները փլվում, ծովերը ճեղքվում


Եկեք աղոթենք ծնկների վրա,

Բացենք լուսամուտ դեպ Երուսաղեմ

Թշնամու դավն է' աղոթք խափանել

Դանիելներ են պետք, հավատքով կանգնել


Ծնկների վրա, երբ մարդն է լռում

Աստված է խոսում շուրթերով հոգու,

Ծնկների վրա Տերն է հայտնվում,

Կանչում է, սրբում, օրհնում ու օծում


Եկեք աղոթենք ծնկների վրա

Աղոթքն է աղբյուր Հոգու պարգևի

Վերելքից առաջ խոնարհվել է պետք

Աշխարհն է փրկվում, երբ մենք ծնրադրենք


Ծնկների վրա' կույրերն են տեսնում

Կաղերը' քայլում, համրերը' խոսում,

Ծնկների վրա' հրաշք է հոսում

Հավատքի կայծով Աստված է գործում

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.