579Մնայուն Բան Չունեմ Երկրում
Մնայուն բան չունեմ երկրում,
Իմ մարմինը իմս չէ,
Հոգիս Տիրոջ տուն է գնում,
Հիսուս Տերս է կանչում
Հիսուս շինեց տուն երկնային,
Ցանեց ճերմակ ծաղիկներ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ,
Գործ ու գանձերս ճամփեմ երկինք
Ու հետևից ես գնամ
Ինձ չտվեց այս աշխարհը
Ոչ փրկություն, ոչ գանձեր,
Բայց ինձ պիտի տիրեր մահը,
Թե Հիսուսը չկանչեր
Հողեղեն էի, բայց Շնորհքով
Դարձա հոգի երկնային,
Տեր կանչելով ու «Հայր մեր»-ով
Գնամ իմ Տեր Հիսուսին
Թեև ճամփաս փուշ է, քարոտ,
Ծանր խաչ կա իմ ուսին,
Բայց տուն ունեմ շողոտ, շաղոտ,
Սրտումս ունեմ Հիսուսին
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.