588Աղբյուր Բացվեց
Քայլում էի տխուր անապատի մեջ,
Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ,
Ձեռքերս պարզած, անուժ ու լացով,
Խնդրեցի' Աստված, կյանք տուր Քո ջրով
Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի,
Կյանք ստաց__ա, աչքերս բացի,
Տեսա Հիսուսին' ժպիտը դեմքին, Կորած գառն էր տանում Իր ուսին
Հիսուսն էր գնում, ես էլ հետևից,
Նա ինձ փրկել էր չոր անապատից,
Գնում էի Նրա լույս ճանապարհով
Ու ինձ զգում էի հարուստ, ապահով
Ձեռքիցս բռնած անապատն անցանք,
Ներեց Հիսուսը չարություն, հանցանք,
Արցունքն աչքերիս' ոտքերին փարված
Գոչեցի լացով' Հիսուս, իմ Աստված
Ու խոսեց Տերս' Ես եմ Լույս, Կյանքը,
Ճշմարտությունը ու Ճանապարհը,
Խաղաղություն ես գառներիս կտամ,
Շատ շուտով նրանց հետևից կգամ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.