593Բեթլեհեմի վրա
Բեթլեհեմի վրա (մեծ աստղ փայլեց),
Այնտեղ կույս Մարիամը (մի որդի ծնեց),
// Նրան փաթաթեցին, մսուրում դրեցին,
Այսպես աշխարհ եկավ Աստծո Որդին //
Փրկիչն աշխարհ եկավ (մարդկային տեսքով),
Բայց հրեշտակների (ցնծության երգով),
// Հրեշտակներն են երգում,
Հովիվներն են լսում,
Իսկ երեք մոգերը Բեթլեհեմ են գնում //
Նրանց հայտնվել էր (Աստծո խորանը),
Եվ գոմի մսուրում (փոքրիկ մանուկը),
// Հովսեփն ու Մարիամը Նրա մոտ կանգնած
Իսկ փոքրիկ մանուկն էլ ձեռքերը պարզած
Իսկ չար Հերովդեսը (անչափ բարկացավ),
Որ Հիսուս Քրիստոսը (լույս աշխարհ եկավ),
// Ուղարկեց զորքերը դեպի Բեթլեհեմ,
Եվ հրամայեց մանուկներին կոտորել //
Հովսեփին հրեշտակը (հայտնեց երազով),
Որ Հիսուս մանուկին (տանի Եգիպտոս),
// Հովսեփը վերցրեց մորն ու մանուկին
Եվ փախավ Եգիպտոս գիշերվա կեսին //
Աստված հզոր ձեռքով (Հիսուսին պահեց),
Եվ Նրան ապահով (Գալիլեա բերեց),
// Հիսուսը մեծացավ Աստծո շնորհքով,
Փրկիչ դարձավ մարդկանց
Իր հոժար կամքով //
Աստծո Որդի նայիր (հիմա մեզ վրա),
Դու Փրկիչ աշխարհի, (Արքա հավիտյան),
// Ուղարկիր երկնքից պարգևդ սիրո,
Որ հավիտյան Քեզ հետ
Ապրենք Քո փառքով //
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.