607Երբ Որ Նա Ամպերով Վերադառնա
Երբ որ Նա ամպերով վերադառնա,
Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ,
Ուրախությամբ և փառք տալով
Աստծո զավակին օդերի մեջ դիմավորեմ
Օ, ինչ մեծ փառք է, ինչ մեծ շնորհք է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից
Ուրախ եմ, որքան ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը' ցնծում եմ
Ինչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,
Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,
Միասին պետք է փառաբանենք Աստծո Գառին,
Արժանի է ամեն փառքի
Հարսը պատրաստ է, շուտով եկուր, Տեր,
Զարդարված հոգով սպասում ենք
Ահա Տերը գալու է բյուրավոր սուրբերով,
Հրեշտակների փողերի ձայնով
Հաստատելու է մի մեծ թագավորություն
Եվ խաղաղություն երկրի վրա
Օ, ինչ մեծ փառք է, ինչ մեծ շնորհք է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.