625Անպտուղ Եվ Այրող Անապատով
Անպտուղ և այրող անապատով
Գնում եմ հայրենիքը իմ,
// Քայլում եմ նեղ, փշոտ արահետով
Իմ առաջնորդն է Սուրբ Հոգին //
Եվ եթե հանկարծ ծածկվի արևը,
Եվ գիշերը պատի երկրին,
// Ինչքան էլ թանձր լինի խավարը,
Ինձ կլուսավորի Սուրբ Հոգին //
Թե թշնամիները ամբոխներով,
Կանգնեն կյանքիս ճանապարհին,
// Մահ փչեն խիստ սպառնալիքներով,
Նրանց կհաղթի Սուրբ Հոգին //
Իսկ եթե հանկարծ մնամ ես մենակ,
Իմ այս կյանքի ճանապարհին,
// Թեև ինձ լքեն ընկեր, հարազատ,
Ինձ հետ կմնա Սուրբ Հոգին//
Թե հանկարծ իմ ունեցած ամեն բան,
Մահը իր ձեռքով վերցնի,
//Մարմնիցս անգամ հետք էլ չմնա,
Ինձ հետ կլինի Սուրբ Հոգին// //
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.