664Կա Մի Աշխարհ Լուսե

Կա մի աշխարհ լուսե,

Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,

Ուր կա մի էակ լուսե,

Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառվում,

Եվ լուսավորում խավարած հոգիներին,

Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին

Եվ խինդով լցնում սգավոր հոգիներին


Իր արյամբ ջնջում է ուղիներն այն սև, մթին,

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին,

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ,

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված, Տեր իմ

(Իմ Աստված, Տեր իմ)


Կա մի աշխարհ լուսե,

Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում,

Նա է, որ պարզած ձեռքով

Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում,

Եվ ինչպես մի հուր, ջերմացնում սառած հոգին,

Ու բոցավառում պատրույգը մարած լամպի,

Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.