67Օ, Իմ Սուրբ Աստված

Օ, իմ սուրբ Աստված, կենդանի ես,

Ես խոսում եմ Քեզ հետ,

Օ, իմ աղոթքը բուրալի է,

Դու խոսում ես ինձ հետ


Քաղցր է Քեզ հետ, քաղցր է Քեզ հետ,

Խոսել, լսել, ողջագուրվել,

Քաղցր է Քեզ հետ, քաղցր է Քեզ հետ,

Վայրկյաններից կյանք վայելել,

Վայրկյաններից կյանք վայելել


Տեր, իմ բուրվառը խնկով է լի

Սրբարանիդ շեմում,

Տեր, իմ բուրվառը բոցավառ է

Խնկարկելու երգով


Կյանք է Քեզ հետ, կյանք է Քեզ հետ,

Աղոթքս վեր, երկինքդ վա__ր,

Կյանք է Քեզ հետ, կյանք է քեզ հետ,

Սիրտս սրտիդ հետ միալար,

Սիրտս սրտիդ հետ միալար


Տեր, իմ քնարը արթուն է հար,

Քեզ երգում եմ նոր երգ,

Տեր, իմ քնարն է աղոթարար,

Ներշնչում ես քնարերգ


Փառք է Քեզ հետ, փառք է Քեզ հետ,

Շունչդ հոգուս կյանք է բուրում,

Փառք է Քեզ հետ, փառք է Քեզ հետ,

Խոսքդ հոգուս լույս է բերում,

Խոսքդ հոգուս լույս է բերում

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.