672Գիտեմ Ում Եմ Հավատացել
Երբ Հիսուսին հավատացի,
Սկսած այն օրվանից,
Ես կյանք ստացա սքանչելի
Եվ փրկվեցի մահից
Գիտեմ' ում եմ հավատացել
Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,
Ավանդն իմ պահել ինձ համար
Մինչ օրը այն
Հայտնի է ինձ Նրա սերը,
Նրա կարողությունը,
Նրա թափած սուրբ արյունը
Եվ մեծ հաղթությունը
Պատրաստ եմ Նրա ձեռքերի մեջ
Ապրել կամ էլ մեռնել,
Ծաղիկ տա ինձ, թե փուշ անվերջ,
Պատրաստ եմ ընդունել
Թեկուզ ամեն բան վերանա,
Աստված անսասան է,
Քո փառքը միշտ, Ամենակալ,
Սրտանց պիտի երգեմ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.