673Հոբելյար
Հոբելյարը օրհնություն է ու բարիք,
Դու, հոբելյար, բարի լույս ես, հաշտ երկինք,
Քեզ օրհնում է փողի ձայնը հոբելյար,
Ազդարարում առողջություն, երկար կյանք
Տարիները պսակել են քեզ շնորհքով,
Ժամանակն ապացուցել վստահելի,
Կյանքի փորձից ազդեցիկ է խոսքը քո,
Որովհետև ակունքներում ես հայտնի
Դու տեսել ես հիմունքները գալիքի,
Արցունքից քո շաղախ սարքել անսասան__
Քարքարուտը մաքրել, դարձրել խճուղի,
Դառնությունից պատրաստել ես բալասան
Քո ջրերը չեն պակասել ծովի մոտ,
Քո աչքերում վաղվա հույսն է արևոտ,
Եվ քո հոսքը թեկուզ լինի անաղմուկ,
Քո ջրերում հրճվում են մեծ ու մանուկ
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.