677Ժամերը Հաշված
Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,
Հրեշտակներն են' բանակներ կազմած,
Հիսուսը' նստած,
Կյանքի գիրքն առած,
Բացում է էջերն արյունով կնքած
Ալելույա, ալելույա, ալելույա,
Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,
Ալելույա, ալելույա, ալելույա,
Արդարության Առաջնորդը շուտով կգա
Գրված է արդյոք անունդ այնտեղ,
Գրված է արդյոք այն Կենաց գրքում,
Մաքրիր քո անձը, մեղավոր հոգի,
Տիրոջ վերքերը էլ մի նորոգիր
Հագիր դու ճերմակ ու գոտիդ կապիր,
Փեսան է գալիս, ել, դիմավորիր,
Հրավեր ունես' երկինք մտնելու,
Հիսուսն է գալիս' Հարսին տանելու
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.