686Բարի Տերը Մեզ Մի Որդի Կամեցավ
Բարի Տերը մեզ մի որդի կամեցավ,
Լույս աշխա՜րհ ուղարկեց,
Խաղաղությո՜ւն ավետեց,
Ուրախությամբ լցրե՜ց,
Մեր օջախը հարստացավ
Ու զորացավ հույսով,
Անպատմելի մի գանձ մեր տուն ներս մտավ
Մեծ ուրախությունով
Սիրելի իմ որդի,
Աստված քեզ լինի պահապան,
Լինես միշտ առողջ ու երջանիկ,
Քեզ մեր օրհնանքն ամեն ժամ,
Տերն է եթե հույսը մեր,
Նա կտա անսահման խինդ ու սեր,
խինդ ու սե՜ր...
Աստված տանդ մեջ արարի օրհնություն
Իր աջո՜վ հաստատուն,
Քո խոսքերո՜ւմ, գործերում
Քեզ տա սիրտ իմաստուն...
Եվ իր լույսը քո առջևից
Գնա, ճամփա բացի,
Օրհնություններ տեղա Նա քեզ երկնքից,
Պահի ու պահպանի
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.