694Սուրբ Ծնունդ
Մի նոր տարի էլ տոնում ենք՝
Նոր տարի և Սուրբ Ծնունդ,
Երբ աչքերում խնդություն է,
Շուրջը՝ ուրախ սերունդ։
Էմմանուելն այցելեց մեզ,
Մեծ ավետի՛ս բոլորիս,
Նա մարդացավ, որ փրկի մեզ
Եվ մեզ օրհնի նորից։
Սուրբ Ծնունդ․
Հայրը հաճեց, որ լինի,
Ինքն Աստված մեզ այցելեց երկնքից,
Սուրբ Ծնունդ
Հայրը տեսնել է ուզում,
Թող լինի, թող լինի մեր սրտում
Թող երկնքի օրհնությունը
Իր զորությամբ ու սիրով
Պահպանի մեզ և մեր տունը,
Մեզ լցնի իր լույսով։
Եվ մեր սրտում թող միշտ լույս տա
Խաղաղությամբ իր անհուն,
Եվ մեր խորքից թող մի ձայն գա․
"Սուրբ Ծնունդն ենք օրհնում"։
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.