729Շնորհակալ եմ Քո արյան համար

Երբ մոլորված ու խաբված էի չարից,

Երբ կորած, կույր էի,

Ու փախչում էի Քեզնից։

Երբ մութ էր իմ մեջ,

Եվ չարիք ու մեղք անվերջ,

Բայց անդունդից այն կողմ մի ձեռք

Ցույց տվեց լուսե մի ելք։


Եկար՝ ճանապարհ

Ինձ ցույց տալու համար,

Թողեցիր գահդ, որ

Հաստատես այն իմ սրտում։

Խաչով՝ Քո արյամբ,

Շնորհել ես ինձ ներում,

Քո շնորհքով եմ ես ապրում,

Միշտ Քո խոսքն է իմ սրտում։


Շնորհակալ եմ Քո արյան համար,

Որ դարձրիր ինձ Դու ձյունից սպիտակ,

Շնորհակալ եմ, փրկե__ցիր կյանքն իմ

Խավարից դարձա ես

Փառավոր Քո լույսին


Իմ փոխարեն,

Տե՛ր, Դու խաչը բարձրացար,

Քո մահով Դու զոհ դարձար,

Կենդանացար Դու ինձ համար:

Ո՞ւր է մահ քո խայթոցը,

Եվ դժոխք՝ քո բանալին,

Դարձրեց ինձ միշտ հաղթող

Գառնուկի արյունն անգին:


Ի՜նչ հզոր և սուրբ է

Մեր Օրհնյալ Փրկչի արյունը,

Փա՜ռք Քեզ, Տե՛ր, հավետ:

Եվ մենք Քո ժողովուրդն ենք

Եվ օրհնում ենք Քո անունը,

Փա՜ռք Քեզ, Տ՛եր, հավետ:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.