74Կհարցնեն Մարդիկ Հաճախ
Կհարցնեն մարդիկ հաճախ՝
Ո՞ւր է Նրա գալուստը,
Եվ անօրեն մարդկանց պատիժ՝
Արագահաս կորուստը
Ահա կգամ, կասի Տերը,
Պիտի նայեմ քո գործերը,
Պիտի քննեմ սրտիդ սերը,
Աջ պիտ կանգնեն Իմ գառները
Ինչպես օրերում սուրբ Նոյի,
Որ կաղաչեր մտնել տապան,
Նույնպես այսօր մեր օրերում,
Կկանչի մեզ Հիսուս Արքան
Ահա թակում է սրտիդ դուռը,
Բաց, որ մտնի Հիսուս Տերը,
Կմոռանաս քո ցավերը,
Կմոռանաս քո վշտերը
Երբ որ հնչի փողը վերջին,
Պիտի իջնի Աստծո Որդին,
Իր մոտ տանի Իր սուրբերին,
Պիտի դատի ողջ աշխարհին
Հիմա դատիր դու ինքդ քեզ,
Ապաշխարհիր, որ փրկվես,
Դատաստանից ազատ լինես,
Հիսուսի հետ հավերժ ապրես
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.