752Աղաչում եմ, Հիսուս, Արի,

Տեր Հիսուս, արի, Փրկիչ աշխարհի,

Դու ես հավերժ սիրո աղբյուր,

Դու ճշմարիտ կյանք, մեր Հովիվ բարի,

Հաց հանապազօր այսօր տուր


Աղաչում եմ, Հիսուս, արի,

Քո Սուրբ Հոգով մխիթարիր,

Մեր սրտերին թագավորիր,

Արի, արի


Տեր Հիսուս սեր է, մեզ շատ կսիրե,

Ճշմարիտ լույսը Նա է,

Լույս տվեց Նա մեր սրտերին խավար,

Դարձել է մեր կյանքի արև


Փառք Տեր Հիսուսին, աշխարհի լույսին,

Անսահման, մեծ սիրո համար,

Սիրո կամուրջ է Նա մեր փրկության,

Նրանով քայլենք անվարան

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.