760Եկեք Գովենք Ու Երգենք
Եկեք գովենք ու երգենք մեր Աստծուն,
Օրհնենք, փառաբանենք Տիրոջ սերն անհուն
Սաղմոսներ ասենք քնար ու տավիղով,
Ով հոգի ունի, թող օրհնի այս երգով
Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված,
Սիրով աննման գթած, ողորմած,
Թագավորություն, փառք ու զորություն
Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն
Ճշմարտությունով ու հոգով պաշտեցեք,
Աստծուն, ով սուրբեր, երկրպագեցեք
Շեփոր, թմբուկով, սաղմոսներ ասելով,
Ով հոգի ունի, թող օրհնե այս երգով
Օրհնում ենք Քեզ, քանզի, Տեր, մեզ սիրեցիր,
Մեր փրկության համար Որդուդ զոհեցիր
Նվագով, ծափով և ուրախ երգերով,
Օրհնում ենք Քեզ, սուրբ ես, սուրբ ես, Թագավոր
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.