83Չորացել Եմ Ես
Չորացել եմ ես,Տեր իմ, առանց Քեզ,
Առանց Քո սիրո անապատ եմ ես,
Տեր, խնդրում եմ Քեզ՝ կյանքը իմ փոխես,
Եվ ամբողջ սրտով կգամ դեպի Քեզ
Տեր Հիսուս, Դու իմ կյանքի լույս,
Տեր Հիսուս Սեր, Հավատք և Հույս,
Տեր, վերցրու կյանքը իմ անհույս
Եվ դարձրու երկրում աղ և լույս,
Դու մեր կյանքի հույս
Տեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով
Փափագում եմ, որ գաս Քո մեծ փառքով,
Պարտական եմ Քեզ իմ ամբողջ կյանքով,
Տեր խնդրում եմ Քեզ լեցրու ինձ Քո սիրով
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.