84Սեր Գամված Խաչի Վրա
Ով ունեմ երկնքի մեջ, երկրի վրա,
Քեզնից բացի, մեկը չկա,
Քեզ մոտենալն ինձ բարի եղավ,
Հոգուս հարազատ ընկեր գտա,
Հիսուս, թանկագին,
Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո
Եվ Սեր' գամված խաչի վրա,
Սեր, որ երբեք չի վերջանա,
Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր,
Քո խոցված ձեռքերից, Հիսուս, բխում է սեր
Այցելում ես լռության մեջ,
Սիրով բացում ես փակ դռներ, բժշկում ես,
Քո հայացքից սեր է կաթում,
Ու ես հալվում եմ մոմի պես,
Գրկումդ անէ__անում,
Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո
Քո հայրական ջերմ համբույրը
Շշնջում է ամեն անգամ. Իմն ես, որդիս,
Ափումս դնում ես սիրո կրակ,
Իսկ մյուս ձեռքումս յուղի սրվակ,
Մեկանում ե__նք մենք,
Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան,
Տեսնում եմ ոտնահետքերը Քո
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.