105Թե չստանան այստեղ լուծում
105
1. Թե չստանան այստեղ լուծում
Քո շատ հեղված արտասուքներ,
Պայծառ, լուսո այն աշխարհում
Դու կտեսնես, թե միտքն ինչ էր։
2. Հուսա՛ Աստծուն և համբերի՛ր,
Թե շատ լինեն փորձություններ,
Մի՛ վհատիր, հաղթող եղի՛ր,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչն էր։
3. Եթե երբեք քո կյանքի մեջ
Պայծառ արևը չծագի,
Եվ դու ապրես սև ամպի մեջ,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ էր։
4. Եթե ամեն քո փափագներ
Հերթով, մեկ առ մեկ մերժվեն,
Ի չիք դառնան ամեն հույսեր,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ էր։
5. Քո Բարեկամն հավատարիմ
Քեզ մոտ է միշտ, ամեն օրեր,
Կառաջնորդե, գիտե ուղին,
Այնտեղ կտեսնես՝ միտքն ինչ է։
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.