277Կթողնեմ աշխարհը, կգնամ Հորս մոտ,

277

1. Կթողնեմ աշխարհը, կգնամ Հորս մոտ,

Որ սիրող հայացքով իմ ճամփան է պահում,

Թե երբ կմտնեմ հանգիստը Իր։

Հայր իմ սիրասո՛ւն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունի՛ր հոգիս Քո սուրբ ձեռքերում։


2. Կթողնեմ տաղտկալի մարմինն այս հողեղեն,

Կգնամ Հայրենիք, ուր կենաց լույսի մեջ

Ցնծում են անհամար հոգիներ։

Հայր իմ սիրասո՛ւն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունի՛ր հոգիս Քո սուրբ քաղաքում։


3. Կգնամ Հորս մոտ, ուր սիրով հորդահոս

Բխում է սրտերում հավերժ արքայություն,

Երանավետ կյանք ու ցնծություն։

Հայր իմ սիրասո՛ւն, ես Քեզ եմ գալիս,

Ընդունի՛ր հոգիս Քո սուրբ հանդեսում։

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.