317Ամենամեծ պարգևն Աստծո

317

1. Ամենամեծ պարգևն Աստծո

Սերն է միայն հավերժական,

Եռապատիկ թելը սիրո

Չի կտրվի հար-հավիտյան։

Սերը քաղցր է, երկայնամիտ,

Սերը երբեք չի նախանձում,

Փառք է տալիս, ուրախանում,

Սերն իրենը չի որոնում։


2. Գետերն անգամ էլ չեն կարող

Հանգցնել աստվածային սերը,

Թեև աշխարհն ոչնչանա,

Չի մարի Քրիստոսի սերը։

Ո՜վ իմ Աստված, շնորհ պարգևի՛ր,

Որ Քո սերը մեր մեջ գործի,

Դու փառավոր մեր Տերն ես,

Ուզում ենք միշտ նմանվել Քեզ։

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.