328Ների՜ր, Տե՛ր իմ, հանցանքներս,

328

1. Ների՜ր, Տե՛ր իմ, հանցանքներս,

Որ համարձակ գամ Քեզ մոտ,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ,

Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ:


Ա՜խ, ո՞ւր գնամ ես անուշ Քո երեսից,

Երբ քաղցր է ձայնդ, խոսքդ էլ՝ մեղրից,

Բաժինս Դու ես, Հիսո՛ւս սիրելի,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ,

Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ:


2. Քո ճամփաներն, թեկուզ փշոտ,

Բայց բերում են գահիդ մոտ,

Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ,

Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ:


3. Խաղաղությունդ՝ մտքերից վեր

Թող թափանցի սրտիս մեջ,

Որ չպակասի սերս Քեզանից,

Մեկ բան ունենամ, այն էլ՝ Քեզանից:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել