386Անուշ է անունն Հիսուսին
386
Էլմ. 146
1. Անուշ է անունն Հիսուսին,
Որքա՜ն քաղցր հնչե ականջին,
Ո՜հ, կբերկրե սիրտս լիովին
Սիրուն անունն իմ Փրկչին։
Հիսո՜ւս, ի՜նչ անուշ անուն,
Հիսո՜ւս, ամեն օր ես նույնն,
Հիսո՜ւս, թող սուրբերն երգեն,
Արժանի ես գոհության։
2. Սիրեմ անունը իմ Փրկչին,
Զի կբուժե վերքերն իմին,
Բոլոր վախերս կփարատե,
Սիրեմ անունն Հիսուսի։
Հիսո՜ւս, ի՜նչ անուշ անուն,
Հիսո՜ւս, ամեն օր ես նույնն,
Հիսո՜ւս, թող սուրբերն երգեն,
Արժանի ես գոհության։
3. Սիրեմ լսել անունն Փրկչիս,
Որ հարատև հրճվե հոգիս,
Հնչումն անոր սրբե արցունքս,
Գովեմ անունն Հիսուսի։
Հիսո՜ւս, ի՜նչ անուշ անուն,
Հիսո՜ւս, ամեն օր ես նույնն,
Հիսո՜ւս, թող սուրբերն երգեն,
Արժանի ես գոհության։
4. Տկար շունչս կարող չէ երգել,
Փրկչիս անուշ անունն օրհնել,
Ո՜հ, թե համայն աշխարհ երգեր,
Գովեր անունն Հիսուսի։
Հիսո՜ւս, ի՜նչ անուշ անուն,
Հիսո՜ւս, ամեն օր ես նույնն,
Հիսո՜ւս, թող սուրբերն երգեն,
Արժանի ես գոհության։