407Վաղուց էիր, Հիսո՛ւս, ինձ ընտրել
407
1.Վաղուց էիր, Հիսուս, ինձ ընտրել
Եվ խաչին ինձ համար գամվել,
Սուրբ Հոգովդ ինձ պահապանել,
Մեռած հոգիս դեպ քեզ ուղղել:(2)
Բաց են դռները սրտիս,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Վառիր Հոգուդ կրակով,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Ճերմակաթույր աղավնի,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Մեղմ ու խաղաղ ջերմ քամի,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
2.Եկեք միաբան մենք ապրենք
Եվ իրարից չբաժանվենք,
Առաջ մեր մեղքերը տեսնենք,
Աստծու սիրով միմյանց սիրենք:(2)
Պենտեկոստե է այսօր,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Այսօր և այսուհետև
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Հոգով լցվենք, զորանանք,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի:
Աստծու սիրով քաղցրանանք,
Այցելիր, այցելիր, Սուրբ Հոգի: