456Եթե ուրախ ես, սաղմոս երգի՛ր,

456

1. Եթե ուրախ ես, սաղմոս երգի՛ր,

Փառաբանի՛ր Տեր Աստծուն,

Թե տրտմություն է քո հոգում,

Ծնկի ե՛կ, աղոթի՛ր։


Ծնկի ե՛կ, ծնկի ե՛կ, աղոթի՛ր

Տեր Հիսուսի անունով,

Աղոթքի կյանքով դու ապրի՛ր,

Անդադար աղոթիր։


2. Ծնրադրած՝ ձեռքդ բարձրացրու,

Աղաղակիր Տեր Աստծուն,

Հոգուց բխած աղոթքն է, որ

Տալիս է հաղթություն։


3. Նորոգի՛ր զոհասեղանդ,

Արթո՛ւն եղիր, աղոթի՛ր,

Աղոթքն է տալիս պտուղներ

Ու քանդում բյուր բերդեր։


Youtube ♪♫ ➤

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.