555Տե՛ր, մենք կանգնած ենք բազմության մեջ

555

1. Տե՛ր, մենք կանգնած ենք բազմության մեջ

Ամեն ցեղից, ամեն լեզվից,

Քո ժողովուրդն ենք` գնված Քո արյամբ,

Ազատ մահից Քո սիրով:

Չկան բառեր, որ հայտնեմ Քեզ իմ գոհությունը,

Չկան բառեր, որ Քեզ փառաբանեմ:

Բայց ես իմ ձայնը կվերցնեմ,

Սրտանց կերգեմ ամբողջ իմ ուժով:

Ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜ սուրբ Գառին,

Ալելուիա՜, ալելուիա՜, մենք գնված ենք Քո արյամբ,

Ամեն լեզու, ամեն երկիր և ամեն մարդ թող ասի`

Փառք, գոհություն մատուցենք Աստծո Գառին, ամեն:


2. Տե՛ր, առջևդ կանգնած ենք Քո շնորհքով,

Սրբված ենք մենք Գառան արյամբ,

Կանչել ես մեզ, դարձրել զավակներդ,

Աղոթում ենք անունովդ:

Զորությամբդ գործի՛ր մեր մեջ ու մեզանով,

Մինչև փոխվենք ու Քեզ նմանվենք,

Ու թող ազգերը տեսնեն` փառքդ հայտնվեց, ու Քեզ պաշտեն:

վերջում`

Ամեն ծունկ թող ծռի,

Ամեն լեզու թող դավանի, որ Դու ես Տեր:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.