581Իրիկվա լռության մեջ ես ծնկի եմ իջնում,

581

ПВ 870

1. Իրիկվա լռության մեջ ես ծնկի եմ իջնում,

Օ՜, Տիրակալ իմ հոգու, Քո անունն եմ կանչում:

Դու արի և հոգուս մեջ Քո լույսը տարածիր,

Քո խոսքը կլսեմ ես, իմ սրտում այն գրիր:


2. Երկրավոր իմ հոգսերը մնացել են հեռվում,

Գիշերվա այս պահերը ինձ հանգիստ են բերում:

Գիտեմ, հոգուս հարցերին Դու կտաս պատասխան,

Հիսո՛ւս, ինձ Դու այցելիր խաղաղ երեկոյան:


3. Ճշմարտության խոսքովդ մեր կյանքին լույս սփռիր,

Ինչպես ճամփին Էմմաուսի, մեր կողքից Դու քայլիր:

Բացատրիր Կենաց խոսքդ, մեր սրտերը բորբոքվեն,

Երկնքի ճանապարհին միշտ եղի՛ր մեր կողքին:


Youtube ♪♫ ➤

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.