596Հիսո՜ւս, շատ եմ նեղացրել ես Քեզ,

596

1. Հիսո՜ւս, շատ եմ նեղացրել ես Քեզ,

Շատ եմ վշտացրել ես Քեզ, Հիսո՛ւս,

Շատ անգամ եմ ես Քեզ անարգել:


Ների՜ր ինձ, Հիսո՛ւս,

Սիրի՜ր ինձ, Հիսո՛ւս,

Ու եղի՛ր կյանքիս

Միակ հույս ու լույս:


2. Հիսո՜ւս, միայնությունն է իշխում,

Վհատումն է պատել իմ հոգին,

Դառն ու սուտ կյանքիս խոր մշուշում:


3. Սիրտս պարուրի՛ր Քո կարոտով,

Մաղի՛ր խոսքերիդ լուսե անձրև

Անվախճան գիշերվա խավարում:

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.