602Այսօր ցնծում են մեր սրտեր,

602

1. Այսօր ցնծում են մեր սրտեր,

Երգում ենք ալելուիաներ

Եվ ավետում ենք լուրն այս բարի՝

Ծնվեց Փրկիչն աշխարհի:


Ավետեք լուրն այս բարի,

Մանուկներ (դուք սուրբեր) ողջ աշխարհի,

Միացե՛ք ուրախ երգով

Մեծ խմբին հրեշտակների,

Որ երգում են անդադար՝

Փառք Էմմանուելին,

Ալելուիա (3): (2)


2. Հիսո՜ւս, արքաների Արքա,

Հիսո՜ւս, խնդրում ենք Քեզ հիմա,

Թող որ ծնունդով Քո բարի

Մեր հայ ազգը ապաշխարի:

Ինչպես, Հիսո՛ւս, ծնվեցիր մսուրում,

Ծնվի՛ր, Հիսո՛ւս, ամեն հայի սրտում,

Եվ թող սերդ թագավորի

Ամեն հայի ընտանիքում:


Youtube ♪♫ ➤

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.