616Երանելի է Սուրբ Հոգով լցված մարդը,

616

1. Երանելի է Սուրբ Հոգով լցված մարդը,

Չի քայլում խորհրդով ամբարշտի,

Մեղավորների ճամփի մեջ նա չի մնում

Կամ ծաղր անողին տալիս որոշում:

Տե՜ր, սիրում եմ Քո Օրենքը,

Որ հոգիս է նորոգում,

Պատվիրանքդ սուրբ, ջինջ ու պայծառ է,

Աչքերս է լուսավորում (2):


2. Տե՜ր, Քո անուշիկ, կենարար Խոսքի ջուրը

Ոռոգեց կյանքիս չորացած ճյուղը,

Չթափվեց տերև մի, հաջող են միշտ գործերս,

Վայելում եմ, Տե՛ր, որթիդ պտուղը:

Հա՜յր, սուրբ սերդ մեզ հետ լինի,

Որդուդ շնորհքով տաս թողություն,

Հաղորդ լինենք Քո Սուրբ Հոգուն,

Որ վայելենք Քեզ երկնքում:


3. Հայր մեր երկնային, Քո սերը միշտ մեզ հետ է

Օրհնյալ Հիսուսի սուրբ շնորհքի հետ:

Սուրբ Հոգուդ բացածը մեր սրտերում սուրբ գետ է,

Թող հորդի մեր մեջ հար-հավիտյան:

Երգել 1-ին և 2-րդ կրկներգերը

Ծառայության պատմություն

Երբ է երգվել

This song is not in an archived service yet.